Բաժիններ՝

Մոուրինյոյի հեռանալու դեպքում Ռեալը նրան 10 մլն ֆունտ կվճարի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ մարտի վերջում Ֆլորենտինո Պերեսը և Մոուրինյոն հանդիպում կանցկացնեն, որի ժամանակ կորոշվի պորտուգալացի մասնագետի ապագան։

Վերջին ժամանակներում մամուլը ողողվել է նրա հեռանալու մասին տեղեկություններով։ Նույնիսկ նշվում է, որ մադրիդցիները պատրաստ են նրան հրաժարադրամ վճարել։ Պայմանագիրը ժամանակից շուտ չեղյալ հայտարարելու համար «արքայական» ակումբը 10 մլն ֆունտ կվճարի։

Նշենք, որ Մոուրինյոն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Անգլիա։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031