Բաժիններ՝

Դեշամը հավաքական է հրավիրել Վարանին և Պոգբային

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Վրաստանի և Իսպանիայի հետ հանդիպումներին է հրավիրել կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին և կիսապաշտպան Պոլ Պոգբային։

Դեշամն ավելի վաղ ընդգծել էր այս երիտասարդ ֆուտբոլիստների հաջողությունները, իսկ այժմ նրանց հրավիրել է մասնակցելու կարևոր երկու հանդիպումներին։

Հայտացուցակում ընդգրկվել են.

Դարպասապահներ՝ Լանդրո («Բաստիա»), Լյորիս («Տոտենհեմ»), Մանդանդա («Մարսել»)։

Պաշտպաններ՝ Կլիշի («Մանչեսթեր Սիթի»), Դեբյուշի, Յանգ Մբիվա (երկուսն էլ «Նյուքսալ»), Էվրա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կոշելնի («Արսենալ»), Ժալե, Սախո (երկուսն էլ ՊՍԺ), Վարան («Ռեալ»)։

Կիսապաշտպաններ՝ Կաբայի, Մուսա Սիսոկո (երկուսն էլ Նյուքասլ), Գոնալոն («Լիոն»), Մաթյուիդի (ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Ռիբերի («Բավարիա»), Վալբուենա («Մարսել»)։

Հարձակվողներ՝ Բենզեմա («Ռեալ»), Ժիրու («Արսենալ»), Գոմիս («Լիոն»), Մենեզ (ՊՍԺ), Պայե («Լիլ»), Ռեմի (ՔՊՌ)։

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031