
Քամին շարունակում ավերածություններ գործել Հայաստանի մարզերում

Մարտի 14-ին, ժամը 10.56-ին տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի մարտի 13-ին ժամը 11.00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան ավագ դպրոցի տանիքի կառուցատարրերը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է դպրոցի տանիքից մոտ 80 քմ հատված:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության վարչության և ինժեներական ծառայության աշխատակիցները:
Ստեղծվել է հանձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու և վնասի չափերը ճշտելու համար:
***
Մարտի 14-ին, ժամը 10.56-ին տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի մարտի 13-ին, ժամը 11.00-ից մինչև 19.00-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Խնածափ գյուղի մի քանի տների և անասնագոմերի տանիքների կառուցատարրերը, կոտրվել պատուհանների ապակիները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության վարչության և ինժեներական ծառայության աշխատակիցները:
Ստեղծվել է հանձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու և վնասի չափերը ճշտելու համար:
***
Մարտի 14-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ մարտի 13-ի ժամը 13.00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի 16-րդ փողոցի թիվ 5 տան տանիքի կառուցատարրերը:
Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ստեղծվել է հանձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու և վնասի չափերը ճշտելու համար: