Բաժիններ՝

«ՀԺ»-ն Ազատության հրապարակում զրուցել է Խաչատուր Սուքիասյանի հետ

«Երեկ՝ Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանը:  Նա պատասխանեց մեր մի քանի հարցերին»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և ներկայացնում հարցազրույցը.

– Պարոն Սուքիասյան, ներքաղաքական որոշակի պրոցեսների՝ Ձեր մասնակցության հավանականություն կա՞:

– Ես ինքս ցանկանում եմ, որպեսզի ՀՀ-ում համակարգերը գործեն, լինի համակարգային պետություն, սոցիալական խնդիրները լուծվեն, արդյունաբերությունը զարգանա, տնտեսությունը վերելք ապրի, և դրան ինչ գործիքներ պետք են, ես պատրաստ եմ էդ գործիքները ստեղծել և էդ գործիքների կողքը կանգնել: Այդքանը:

– Իսկ եթե այս անգամ էլ ընդդիմությանը ժողովրդի քվեին տեր կանգնել, իշխանափոխության հասնել չհաջողվի, ըստ Ձեզ, որպես գործարարի, Սերժ Սարգսյանն ի զորու՞ է գոնե այս հինգ տարիներին Ձեր նշած բարեփոխումները կատարել:

– Ես կարծում եմ, որ բոլորիս նպատակը պետք է լինի այդ բարեփոխումները ժամ առաջ կատարել, սկսել իրականացնել և դրա արդյունքները ստանալ:

– Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է:

– Ինձ դա չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է մի բան՝ որ Հայաստանում պետք է ունենանք այդ ամենը: Թե դուք կանեք, ես կանեմ, մյուսը կանի՝ ես հպարտ կլինեմ և ուրախ: Շնորհակալություն:

– Պ-ն Սուքիասյան, 2008-ի Շարժման ժամանակ Ձեր ներկայությունը հարթակում, Ազատության հրապարակում՝ ընդգծված էր: Այս անգամ, եթե չեմ սխալվում, Ձեր առաջին այցելությունն է հրապարակ և ժողովրդի քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին: Դա որևէ բանով պայմանավորվա՞ծ է:

– Ոչ: Պայմանավորված է նրանով, որ եթե հասարակությունը ընկալում ունի, ժողովուրդը ցանկություն ունի, ես պետք է լինեմ այդտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս