Բաժիններ՝

«Քաղաքավարության այց» Ազատության հրապարակ. մամուլ

«Երեկ Ազատության հրապարակ էին եկել և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ստյոպա Սաֆարյանը ներկա է եղել զրույցին: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանն այդ այցը «քաղաքավարության այց» որակեց»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և հավելում.

«Նրա խոսքերով՝ կոնգրեսականները հետաքրքրվել են պարոն Հովհանիսյանի առողջությամբ. «Իրենց հետաքրքրում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է տեսնում, ոնց է տեսնում: Նա ասաց այն, ինչ բազմիցս կրկնել է, դուք գիտեք: Պարոն Հովհաննիսյանը փորձեց հետաքրքրվել նրանց դիրքորոշմամբ, թե իրենք ինչ լուծում են տեսնում: Ասել, որ նրանք առաջարկեցին այդպես լուծումներ՝ ոչ: Թեթևակի զրույց եղավ առաջիկա սպասվող զարգացումների շուրջ, չշրջանցվեց նաև քաղաքապետի և Երևանի ավագանու ընտրությունների թեման: Շատ մակերեսային զրույց եղավ»:

Մեր հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել այս քայլից, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Որպես զրույցի ականատես՝ կարող եմ ասել, որ այցը քաղաքավարական բնույթի էր»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս