Ռուս-վրացական տնտեսական ֆորումը Մոսկվայում կանցկացվի ապրիլի սկզբին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս-վրացական տնտեսական ֆորումը տեղի կունենա ապրիլի սկզբին, Մոսկվայում: Այն կլինի ռուս-վրացական առաջին տնտեսական ֆորումը՝ 2006 թվականից հետո:

Ֆորումի շրջանակներում քննարկվելու են տրանսպորտային, էներգետիկ, բանկային, զբոսաշրջային, գյուղատնտեսական ոլորտներին և բիզնեսին առնչվող խնդիրներ:

Ռուսական կողմից ֆորումին մասնակցելու են հասարակական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, իսկ վրացական կողմից՝ Վրաստանի բանկերի ասոցիացիայի, Airzena — Georgian Airways ավիաընկերությոն, Վրացական գինու արտահանողների ասոցիացիայի մեջ մտնող ընկերությունների ներկայացուցիչներն ու անկախ փորձագետներ:

Ենթադրվում է, որ մայիսի վերջին մասշտաբային բիզնես հանդիպում կկայանա Թբիլիսիում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031