Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման հայտ չի ստացվել
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին այսօր` առաջադրման առաջին օրը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ հայտ չի ստացել: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով` կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով: Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մինչև մարտի 21-ի ժամը 18-ը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար ընտրական գրավի սահմանված չափը 3 մլն դրամ է: