Գերմանական դատարանում Թուրքիայի դեմ Սիրիայի ներկայացրած դատական հայցն ընդլայնվում է

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Առևտրային պալատների ֆեդերացիան, Զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների աշխատակիցների միությունները, փաստաբանների ու աշխատավորների արհմիությունները, ինչպես նաև Սիրիայի Գյուղացիների համընդհանուր միությունը հայտարարել են, որ միանում են Գերմանիայի դատարաններից մեկում Թուրքիայի դեմ Սիրիայի Արդյունաբերական պալատների ֆեդերացիայի ներկայացրած հայցին:

Այդ հայցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած կառավարությունը մեղադրվում է ահաբեկիչներին ու գողերին հովանավորելու մեջ, որոնք թալանել են Հալեպի գործարաններն ու ֆաբրիկաները, ապամոնտաժել են դրանց սարքավորումները և դրանք տարել Թուրքիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031