Բաժիններ՝

Անհավանական մեկնարկ. Յուրա Մովսիսյանը՝ հեթ-տրիկի հեղինակ. Ռուսաստանի առաջնություն (տեսանյութ)

Այսօր Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում Մոսկվայում «Սպարտակն» ընդունել էր Գրոզնիի «Թերեքին»։

«Սպարտակի» կազմում իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում մեկնարկն անհավանական ստացվեց։ Մեր ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով 2-րդ, 30-րդ և 76-րդ րոպեներին։ Միայն 3-րդ գոլից հետո հյուրերն ակտիվացան և կարողացան կրճատել հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ դարձավ Պեսյակովը։ 82-րդ րոպեին Մովսիսյանը փոխարինվեց։

Այս խաղից հետո «Սպարտակը» 35 միավորով 4-րդն է, Գրոզնիի «Թերեքը» 32 միավորվ՝ 7-րդը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս