Յուրա Մովսիսյանը ֆանտաստիկ հարվածով կրկնապատկում է հաշիվը. Սպարտակ – Թերեք՝ 2:0 (տեսանյութ)
Յուրա Մովսիսյանը շարունակում է անհավանական արդյունավետություն ցուցադրել «Սպարտակի» կազմում: Մոսկովյան ակումբի կազմում այսօր իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնող հայ հարձակվողը Ռուսատանի առաջնության 20-րդ տուրի «Թերեքի» հետ խաղում իր երկրորդ գոլը խփեց: Այս պահին ընթանում է հանդիպման 40-րդ րոպեն «Սպարտակն» առջևում է 2:0 հաշվով
Յուրայից ընդամենը 30 րոպե պահանջվեց դուբլ ձևակերպելու համար: Եթե մեր հարձակվողի առաջին գոլը զուտ հարձակվողական հոտառության արդյունք էր, ապա երկրորդ գոլն իսկական գլուխգործոց էր: Խոսքերն ավելորդ են, դիտե՛ք.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը