Վրաերթի է ենթարկել 20-ամյա Գևորգ Ծառուկյանին և դիմել փախուստի

Երեկ՝ մարտի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Թոթովենց փողոցի թիվ 5 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի բնակիչ, 20-ամյա Գևորգ Ծառուկյանին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի, իսկ Գ. Ծառուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031