Ր.Հովհաննիսյան. «Ողջունեք Գալուստ Սահակյանին` կանանց տոնի կապակցությամբ» (տեսանյութ)
«Շատ շուտով Հանրապետական կուսակցությունը դառնալու է փոքրամասնություն ամեն տեղ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված հավաքին հայտարարեց ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս համատեքստում նա հիշատակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ում անունը լսելով` բազմությունը սկսեց սուլել:
«Ողջունեք Գալուստ Սահակյանին` կանանց տոնի կապակցությամբ»,-ժպտալով բացականչեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ միայն երիտասարդներն են մեկ-մեկ ինչ-որ չարաճճի բաներ ասում, էդ հարգարժան մարդն էլ մեկ-մեկ շեղում է տալիս,-շարունակեց «Ժառանգության» ղեկավարը,-Բայց ինքը վաղն արդեն փոքրամասնության մեջ է: Ընդունե´ք Ձեր տեղը, պարոն Սահակյան: Ինքն ասել է, որ Րաֆֆին ինչ-որ մանկական երազանք ունի` նախագահ դառնալու համար: Ես չգիտեմ` ի՞նչ է նրա երազանքը, բայց իմ երազանքն այն է, որ ես պիտի ապրեմ այնքան, որ տեսնեմ, որ մեր երկիրն ազատ է, անկախ է, միացյալ է և սահմանադրական»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում