Ի՞նչն է տոնական օրով բարկացրել Սամվել Ֆարմանյանին

Պարզվում է՝ Մարտի 8-ի՝ կանանց տոնին հնչող շնորհավորանքներն ու շնորհավորական ուղերձները անտանելի են դարձել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համար։ Վերջինս այդ մասին գրել է ֆեյսբուքի իր էջում.

«Ո՞վ կարող է մասնագիտորեն բացատրել՝ ինչն է պատճառը, որ ամենատարբեր տոներին, ով չի ալարում, շնորհավորական «ուղերձ» է հղում: Համարյա անտանելի է… Ու սովորաբար՝ copy-paste արած: Կարծում եմ, որ ուղերձներ հղելու բնական առաքելություն ունեն բացառապես աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների առաջնորդները՝ նախագահը և վեհափառը»:

Ս.Ֆարմանյանն իհարկե, ճիշտ է։ Ֆեյսբուքյան այս դարում յուրաքանչյուր իրեն հարգող հայ տղամարդ (մանավանդ եթե պաշտոն ունի) իր պետքն է համարում շնորհավորական ճոռոմ տեքստ գրել՝ copy-paste անելով տարբեր աղբյուրներից։

Սակայն անհասկանալին այն է, որ Ս.Ֆարմանյանն իրեն հուզող հարցի պատասխանը դեռ չունի և  փորձում է գտնել ֆեյսբուքում։ Չէ՞ որ բացատրությունը գտնելու ավելի հեշտ տարբերակ կա. զրուցել կուսակցական ընկերների հետ։ Այդ թվում՝ պատգամավորների։ Ճոռոմ ու դժվարամարս բառերով համեմված շնորհավորական ուղերձների հեղինակները տարբեր տրամաչափի պաշտոնյաներն են, որոնց մեծ մասը Ս.Ֆարմանյանի հետ նույն կուսակցության անդամներ են հանդիսանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031