Շուշան Պետրոսյանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել ֆեյսբուքյան ասուլիսին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով վերջին օրերին իր հրապարակային արտահայտությունների պատճառով հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հրաժարվել է մասնակցել «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին:

««Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսը շուրջ մեկ տարի ուղիղ եթերում է: Երբևէ այսպիսի դեպք չէինք ունեցել, որ հյուրը վերջին պահին հրաժարվեր: Մեր այսօրվա հյուրը՝ Շուշան Պետրոսյանը, վերջին պահին հրաժարվեց ֆեյսբուքյան ասուլիսին ներկա գտնվելուց: Թեպետ նախապես ստացել էինք իր համաձայնությունը: Ձեր հարցերը, փաստորեն, մնացին անպատասխան: Հարգելի օգտատերեր, հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութեր

Լրահոս