Բաժիններ՝

Ուգո Չավեսը կլինի 14-րդ զմռսված առաջնորդը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 6-ին մահացած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կլինի 14-րդ առաջնորդը, որի մարմինը կզմռսեն: Մինչ այս ևս 13 առաջնորդի աճյուն զմռսել են և հանել համընդհանուր դիտման:

Այդ առաջնորդներն են Վլադիմիր Լենինը, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին նախագահ Մաո Ցզեդունը, Հյուսիսային Կորեայի «հավերժ» նախագահ Կիմ Իր Սենը, Վիետնամի նախկին առաջնորդ Հո Շի Մինը և Հռոմի պապ Հովհաննես ХХIII-ը:

Մյուս առաջնորդների աճյունները հետագայում հուղարկավորվել են՝ «բուլղարական Լենին» Գեորգի Դիմիտրովը (հարազատների խնդրանքով հուղարկավորվել է 1990 թվականին), Մոնղոլիայի մարշալ Խորլոգիյն Չոյբալսանը (հուղարկավորվել է 2005 թվականին), Իոսիֆ Ստալինը (հուղարկավորվել է 1961 թվականին, Կրեմլի պատի մոտ), Չեխոսլովակիայի նախկին նախագահ Կլեմենտ Գոտվալդը, անգոլացի նախկին առաջնորդ Անտոնիո Ագոստինյո Նետոն և Գայանայի առաջին նախագահ Լինդոն Ֆորբս:

Ժամանակին զմռսվել է նաև Արգենտինայի առաջին տիկին Էվա Պերոնի դիակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս