
Իրանն իր տարածքային ջրերում պատասխան կտա ագրեսիայի յուրաքանչյուր ակտին. Հասան Ֆիրուզաբադի

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Իրանն իր տարածքային ջրերում ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և ցանկացած այլ երկրի կողմից ագրեսիայի յուրաքանչյուր ակտին կտա վճռական պատասխան.
«Ծովային սահմանների հարցում գոյություն ունեն տարաձայնություններ մեր (Իրան) և տարածաշրջանի արաբական երկրների միջև, որոնք կանխորոշում են Պարսից ծոցում տնտեսական շահերը: Եթե ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան կամ որևէ մեկը խախտի այդ սահմանները, ապա մենք պատասխան կտանք ագրեսորին:
Հարևան երկրներին պատկանող ինքնաթիռները կարող են թռչել Պարսից ծոցի վրայով: Գոյություն չունի որևէ սահմանափակում միջազգային ջրերի վրայով դրանց թռչելու համար: Իրանը դա չի դիտարկում որպես սադրանք»:
Նշվում է, որ նման կերպ Ֆիրուզաբադին պատասխանել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջեյմս Մատիսին, ով հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել, և Թեհրանը շարունակում է ակտիվորեն զարգացնել իր միջուկային ծրագիրը: