Բաժիններ՝

Բարսայի խնդիրը կայանում է նրանում, որ ֆուտբոլիստները երկար ժամանակ իրար հետ են խաղացել. Կառլոս

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը գտնում է, որ «Բարսելոնան» միայն ժամանակավոր դժվարությունների առաջ է կանգնած և շուտով կսկի ցուցադրել իր ֆուտբոլը։

««Բարսելոնան» մնում է Եվրոպայի ուժեղագույն թիմը։ Չի կարելի «Բարսային» համարել կործանման եզրին ընդամենը երեք պարտությունից հետո։ Հավատում եմ, որ կատալոնացիները կարող են հաղթել «Միլանին»։ «Բարսայի» խնդիրը կայանում է նրանում, որ ֆուտբոլիստները երկար ժամանակ  իրար հետ են խաղացել։ Այժմ կուտակվել է հոգնածություն։ Սակայն կապտանռնագույները շարունակում են մնալ այնպիսի ուժ, որի հետ պետք է հաշվի նստել»,- Կառլոսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս