 
                        Հիվանդը ապակու կտորով հարվածել է հսկիչի աչքին
 
                                    Մարտի 4-ին, ժամը 07.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի տրավմա, կոպի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վարդենիսի նյարդահոգեբանական «Տուն-ինտերնատի» հսկիչը:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 06.45-ի սահմաններում նշված «Տուն-ինտերնատի» բնակիչ, շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող Պ. Հ.-ն ապակու կտորով հարվածել է հսկիչի ձախ աչքին:
Տուժողին դատաբժշկի ուղեգիր է տրվել:
Կատարվում է նախաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        