Դատարանը ավազակային հարձակում կատարելու համար երկամսյա կալանք կիրառեց Խռուշի, Ցեցի և Բետոնի նկատմամբ (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էին տեղափոխվել Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի բնակիչներ 18-ամյա Աղասի Բոբիկյանին, ով Արթիկում հայտնի է Խռուշ մականվամբ, 17-ամյա Ալբերտ Վահրադյանին՝ Ցեց մականվամբ, և 18-ամյա Արմեն Պետրոսյանին՝ Բետոն մականվամբ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Պտուկյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց նշված 3 անձանց նկատմամբ ընտրի 2-ամսյա կալանք:

Դատավոր Սաշա Հակոբյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Փթուկյանի կողմից երեկ՝ փետրվարի 27-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

Երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին և հայտնել, որ Տոնականյան փողոցի 3-րդ շենքի շքամուտքում մարմնական վնասվածքներով անօգնական քաղաքացի կա:

Ոստիկանությունում Խռուշը, Ցեցը և Բետոնը անհերքելի ապացույցների տակ խոստովանել են կատարվածը, և մինչ նրանք կպատմեին տեղի ունեցածը, մյուս օպերատիվ-քննչական խումբը, հայտնաբերել է նաև Շ. Զուռնաչյանից ավազակային եղանակով հափշտակած գումարի մեծ մասը. իսկ նրանք հափշտակել էին 1 մլն 138 000 դրամ, 100 ԱՄՆ դոլար և 25 000 ռուսական ռուբլի:

Տեսանյութեր

Լրահոս