Բաժիններ՝

Կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա- Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ափնա, Նորաշեն, Ձորագյուղ, Երնջատափ, Նիգավան, Լուսագյուղ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Ծաղկաշեն, Վարդենուտ, Ջրամբար, Թթուջուր, Սարալանջ գյուղերի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս