Եթե Մովսիսյանի խաղը 1-2 անգամ չստացվի, նա կհայտնվի պահեստայինների նստարանին. Լովչև
Հայտնի ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչևը խոսել է Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ մոսկովյան ակումբում հեռանկարների մասին։
«Հավաքների սկզբում Մովսիսյանն առողջական խնդիրներ ուներ, սակայն այժմ, երևում է, նա ապաքինվել է։ Դա չափազանց կարևոր իրադարձություն է «Սպարտակի» համար, իսկ Յուրայի համար կարևոր է, որ թիմը կարողանա օգտագործել իր առավելությունները՝ արագություն, հարվածներ։
Մովսիսյանին հարկավոր է, որ «Սպարտակը» շատ գրոհի, որպեսզի նա շատ գնդակներ ստանա, տարածություն ունենա։
Միևնույն ժամանակ վստահ չեմ, որ ամեն ինչ հարթ կընթանա։ Այժմ «Սպարտակում» հարձակվողների մրցակցությունն ուժգին է, ընտրությունը մեծ է։ Եվ եթե Մովսիսյանի խաղը 1-2 անգամ չստացվի, նա կարող է հայտնվել պահեստայինների նստարանին։
Իսկ այդ տղան ինքնավստահ է, սովոր է շատ խաղալուն։ «Կրասնոդարում» մրցակցությունը թույլ է՝ ի տարբերություն «Սպարտակի»։ Չափազանց կարևոր է մարզչի վստահությունը», – Լովչևի խոսքերն է մեջբերում «Սովետսկի Սպորտը»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը