Բաժիններ՝

Ֆերգյուսոնը կոչ է անում չվախենալ Ռոնալդուից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մրցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մասին։

«Նա փայլուն ֆուտբոլիստ է, ով գրեթե անհաջող հանդիպումներ չի անցկացնում։ Նա հիանալի ֆիզիկական տվյալներ ունի, արագություն, նա միաժամանակ լավ է խաղում 2 ոտքերով, վստահ է 2-րդ հարկում։

Եթե Ռոնալդուն դուրս գա խաղադաշտ, ապա նրանից խնդիրներ սպասիր, և ինձ դա շատ է անհանգստացնում։ Մենք պետք է նրան վնասազերծենք։ Սակայն դա չափազանց բարդ կլինի, քանի որ նա պարբերաբար հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։ Սակայն մենք չպետք է վախենանք նրանից։ Եթե խաղը սկսենք այն մտքով, թե որքան ուժեղ է Ռոնալդուն, ապա կմոռանանք մեր ուժեղ կողմերի մասին», – շոտլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս