Բաժիններ՝

Իրանցի ակտիվիստուհիները մերկացել են Ստոկհոլմում՝ ընդդեմ հիջաբ կրելու (տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ FEMEN շարժումից ոգեշնչված երիտասարդ իրանցի կոմունիստուհիները կիսամերկ հայտնվել են Ստոկհոլմի կենտրոնում՝ բողոքելով հիջաբի (մահմեդական գլխաշոր) պարտադիր կրման դեմ: Աղջիկներն այդ քայլին են գնացել Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին:

Այդ ակցիային մասնակցել են Իրանի կոմունիստական կուսակցության երիտասարդ ակտիվիստուհիները և Իրանում կանանց նկատմամբ բռնություններ գործադրելու դեմ բողոքող կազմակերպությունները: Աղջիկներն իրենց մարմիններին գրել են «Իմ մերկությունը – իմ բողոքն է», «Ո՛չ ասենք հիջաբին»: Ակտիվիստուհիներն իրենց ձեռքում պահել են նաև FEMEN կանացի շարժման հակաիսլամական ակցիաների լուսանկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս