Բաժիններ՝

«Հագուստի ոճն ինքնարտահայտման միջոց է»

168.am-ի զրուցակիցը ոճաբան Արմեն Գալյանն է:

– Արմեն, ի՞նչ է Ձեզ համար ոճը: Ինչպե՞ս կբացատրեք ոճ հասկացությունը:

– Կարծում եմ` ոճն անձի առանձնահատկությունների ամբողջությունն է, որը ձևավորվում է նրա ճաշակի, նախասիրությունների և խառնվածքի ազդեցության տակ:

1– Ի՞նչ եք կարծում` ամեն ոք ոճ ունի՞: Եթե՝ այո, ապա ինչո՞ւ են հայ երիտասարդները (թե՛ տղաները, թե՛ աղջիկները) հիմնականում միանման հագնվում:

Կարդացեք նաև

– Ոճ ունեն բոլորը, պարզապես ոչ բոլորի ոճն է հետաքրքիր: Մարդկանց ոճի միանման լինելու մեջ ոչ մի անբնական բան չեմ տեսնում, չէ՞ որ այդ ոճը ձևավորվել է նույն հասարակության մեջ, հաճախ՝ նույն մշակութային և սոցիալական ազդեցության տակ:

– Ոճն ինքնարտահայտման միջո՞ց է:

– Ոճը կարող է լինել ինքնարտահայտման միջոց, որոշ դեպքերում՝ նույնիսկ կարող է բավականին հետաքրքիր լինել:

– Որքանո՞վ են իրար հետ կապված ոճ և նորաձևություն հասկացությունները:

– Նորաձևությունն այն գործոններից է, որն ազդում է ոճի վրա: Որոշ մարդկանց մոտ այդ ազդեցությունն ավելի շատ է, ոմանց մոտ՝ ավելի քիչ:

2– Ինչպիսի՞ ոճ է նախընտրում Արմեն Գալյանը: Որտեղի՞ց եք ձեռք բերում Ձեր հագուստը: Նախընտրո՞ւմ եք made in Armenia հագուստ:

– Սխալ կլինի՝ ինքս գնահատական տամ իմ ոճին: Իմ հագուստը ձեռք եմ բերում ամենատարբեր վայրերից, ինչպես՝ Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից: Դուք գիտե՞ք տղամարդկանց հագուստ արտադրող հայկական ապրանքանիշ: Իմ զգեստապահարանում ունեմ մի քանի հագուստ Ֆաինայից, բայց, ինչպես գիտեք, նա հիմնականում մասնագիտացած է կանացի հագուստի գծով: Ունեմ շապիկներ հայ դիզայներներից, օրինակ՝ Կոմիտասի պատկերով՝ Արա Ասլանյանից, Թումանյանի պատկերով՝ Էդուարդ Կանկանյանից: Այս օրինակներն ավելի շատ բացառություն են:

– Որքանո՞վ եք Դուք հետևում նորաձևության տենդենցներին:

– Բնականաբար, ես մեծ ուշադրությամբ հետևում եմ նորաձևության տենդենցներին:

5– Դուք շփվում եք հայ երգիչ-երգչուհիների հետ: Ի՞նչ եք կարծում` նրանք ոճայի՞ն են:

– Երգիչ-երգչուհիների թվում, անշուշտ, կան ոճայինները:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր չեն կարողանում գտնել իրենց ոճը:

– Այն երիտասարդներին, ովքեր դեռ փնտրում են իրենց ոճը, խորհուրդ կտայի փորձել ավելի լավ ճանաչել իրենք իրենց և, իհարկե, հետևել նորաձևությանը, ինչպես՝ դիզայներների աշխատանքներին, այնպես էլ՝ street fashion միտումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս