Վարորդը քաղցրավենքիով բեռնված «Ռենո»-ով բախվել է ծառին, որդին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Արտուշ Սամվելյանը, վարելով «Ռենո» մակնիշի 18 ԼԼ 047 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 21-ամյա Արթուր Սամվելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի հետանքով ավտոմեքենան բեռնված քաղցրավենիքը թափվել է դուրս:

Նշվում է, որ վարորդն ու ուղևորը հայր և որդի են:

7 2 3 4 5 6

Տեսանյութեր

Լրահոս