Բաց թողած գնդակից հետո իրավիճակը վտանգավոր դարձավ. Մխիթարյան
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ուկրանիայի առաջնության 19-րդ տուրում «Վոլինի» նկատմամբ տարած հաղթանակի (4։1) մասին։
«Մենք լավ գիտակցում էինք, որ մրցակիցը պայքարելու է, փորձելու է մեզ համար խնդիրներ ստեղծել։ Կարելի է ասել որ հենց այդպես էլ եղավ։ Սակայն մեզ հաջողվեց երկու արագ գոլ խփել, ինչն էլ մեզ օգնեց. արդեն 15-րդ րոպեին հաշիվը 2։0 էր։ Սակայն դրանից հետո թիմը թուլացրեց։ Մենք սկսեցին խաղալ ավելի հանգիստ և երկրորդ խաղակեսի սկզբում պատասխան գոլը բաց թողեցինք։ Լավ է, որ կարողացանք նորից հավաքվել և խփել ևս երկու գնդակ։
Բաց թողած գնդակից հետո իրավիճակը վտանգավոր դարձավ։ Մենք բոլորս հասկանում էինք, որ չի կարելի սխալվել։ Ցանկանում էինք կրկին արագ գոլ խփել, որպեսզի նորից հանգստացնենք խաղը։
«Վոլինից» մոտավորապես հենց այդպիսի խաղ էինք սպասում։ Մեզ լավ թիմ էր դիմակայում, նրանք խաղադաշտում պայքարում էին, փորձում էին խաղալ հաղթանակի համար, նրանք չէին եկել էին Դոնեցկ պարզապես պաշտպանվելու համար», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Football.ua-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը