Ռուսաստանը կարող է դյուրացնել Վրաստանի հետ գործող վիզային ռեժիմը. Աբաշիձե

Грузия Online-ի փոխանցմամբ`երեկ Պրահայում հանդիպել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Հանդիպումից հետո Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է դյուրացնել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը. «Բանակցությունների ժամանակ խոսք է նացել վիզային ռեժիմի մասին: Վրացական կողմը շահագրգռված է Վրաստանի քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի դյուրացմամբ»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սկզբին Վրաստանը միակողմանիորեն վերացրել է Ռուսաստանի հետ գործող վիզային ռեժիմը:

Տեսանյութեր

Լրահոս