Բաժիններ՝

«Սիրիայի բարեկամների խմբի» ընդունած որոշումը խթանում է ծայրահեղականներին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Հռոմում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման ժամանակ ընդունված որոշումը խթանում է ծայրահեղականներոին՝ ուժային ճանապարհով Սիրիայում զավթել իշխանությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.

«Կարծում եմ, որ կարիք չկա ծավալուն մեկնաբանելու Հռոմում կայացած հանդիպումը: Միջազգային հանրության մոտ արդեն իսկ ընդհանուր պատկերացում է ձևավորվել, որ սիրիական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Հռոմում ընդունված որոշումը, ինչպես նաև արված հայտարարությունները և՛ տառացիորեն, և՛ ոգով ուղիղ խթանում են ծայրահեղականներին՝ ուժային ճանապարհով իշխանությունը զավթելու համար»:

Հիշեցնենք, որ երեկ ԵՄ-ի խորհուրդն ուղղումներ է մտցրել Սիրիային զենք մտակարարելու վրա դրված բեռնարգելքում՝ ապահովելու համար քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով ոչ մահաբեր սարքավորումների ու տեխնիկական օգնության ցուցաբերումը: Բացի այդ, ԵՄ-ի խորհուրդը երեկ երեք ամսով երկարաձգել է Սիրիայի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս