Նեթանյահուն քննադատել է Էրդողանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայյիփ Էրդողանին՝ սիոնիզմը ֆաշիզմի հետ համեմատելու համար:

Նշվում է, որ Էրդողանն Ավստրիայում հայտարարել է «ինչպես և սիոնիզմի, հակասեմականության ու ֆաշիզմի պարագայում է, իսլամատյացությունն անխուսափելիորեն համարվելու է մարդկության դեմ ուղղված հանցանք»: Այս կապակցությամբ Նեթանյահուն հայտարարել է. «Խոսքը գնում է անիմաստ ու կեղծ հայտարարությունների մասին, որոնց ժամանակները, ինչպես մենք կարծում ենք, անցել են վաղուց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031