Ֆրանսուա Օլանդն ամենացածր վարկանիշ ունեցող ֆրանսիացի նախագահն է վերջին 30 տարիներին. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի ամենացածր վարկանիշ ունեցող նախագահն է վերջին 30 տարիներին: Այս մասին են վկայել թերթի պատվերով TNS Sofres գործակալության իրականացրած հարցազխույզի արդյունքները:
Դրանց համաձայն, Ֆրանսուա Օլանդի հանրաճանաչության ցուցանիշն ամենացածրն է 1981 թվականից հետո եղած ֆրանսիացի նախագահների շրջանում: Հարցախույզը վկայել է, որ ֆրանսիացիները չեն հավատում, թե ներկայիս նախագահը կարող է լուծել երկրի խնդիրները: Միայն փետրվարին նախագահի վականիշն ընկել է 5 կետով և կազմել 30 տոկոս:
Հարցախույզի համաձայն՝ դրա պատճառներն են շարունակվող տնտեսական ռեցեսիան ու արտադրության կրճատումը, գործազրկության բարձր մակարդակը, որը հասել է 15-ամյա վաղեմության ցուցանիշի: Օլանդի վարկանիշը ժամանակավորապես աճել է Մալիում Ֆրանսիայի ցուցաբերած ռազմական միջամտության ժամանակ: