Բաժիններ՝

Ռուսաստանն այսօր ստանձնել է ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօրվանից Ռուսաստանը ստանձնում է ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ ԱԽ-ում նախագահող երկիր, մտադիր է մարտին ուշադրության կենտրոնում պահել Աֆղանստանում առկա իրավիճակի կարգավորումը: Բացի այդ, Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են լինելու մերձավորարևելյան խնդիրները և Կոսովոյի հարցը:

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Ռուսաստանը հավատարիմ է գտնվելու հավասարության, փոխադարձ հարգանքի ու այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքային մոտեցումներին: ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը մեկ ամսով Ռուսաստանին է փոխանցվել Հարավային Կորեայից, իսկ Ռուսաստանն ապրիլին այն կհանձնի Ռուանդային:

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ը բաղկացած է 5 մշտական (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա) ու 10 ժամանակավոր անդամից, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս