![](/banners/BeFunky-design.jpg)
Ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով. Ֆրանսիայի ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/022800030196.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված փետրվարի 26-ին երկրի խորհրդարանի շենքում հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված ծեծկռտուքի հետ:
Հայտարարության տեքստն ադրբեջանական գործակալությանը փոխանցել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը: Դրանում նշված է. «Մենք ցավում ենք և դատապարտում ենք փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատերի ներսում գրանցված բռնության ակտը: Ֆրանսիան վստահ է, որ Ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով:
Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, հաստատում է պարտավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության հաստատման հարցում»: