Նախարարը՝ խոզի գրիպի մասին
168.am-ը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց հանրապետությունում H1N1 կամ ինչպես ասում են՝ խոզի գրիպի տարածման մասին, ինչը խուճապ է առաջացրել երկրում:
Նախարարը նշեց, որ խուճապի կարիք չկա, և իրենք ամենօրյա մոնիտորինգ են անում: «Կա գրիպի երկու տեսակ՝ Ա և Բ: Ա տեսակը մի քանի ենթատիպեր ունի, դրանցից մեկը՝ H1N1, որը համարվում է սովորական սեզոնային գրիպ, և մենք վերահսկում ենք իրավիճակը: Սուր ռեսպիրատոր հիվանդությունների թիվը վերջին մի շաբաթվա ընթացքում աճել է, բայց մենք տիրապետում ենք իրավիճակին»,- ասաց Դ. Դումանյանը: Իսկ հարցին, թե ո՞րն է այդ դեպքում խոզի գրիպ ասվածը, նախարարըը պատասխանեց. «H1N1-ը սկիզբ է առել «խոզի գրիպ» անունով…. Այժմ այն դիտվում է որպես սովորական սեզոնային գրիպ համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից»: Նախարարը հաստատեց, որ այդ գրիպից երկու հոգի մահացել են հանրապետությունում: Դ. Դումանյանի խոսքերով՝ հանրապետությունում կան այդ գրիպի օջախներ չկան, պարզապես հիմա գրիպի սեզոնն է: