
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը մեկնել է Թուրքիա

Վրացական Interpress News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնել է տվյալ գերատեսչության մամուլի ծառայությունը:
Կվիրիկաշվիլին վաղը մասնակցելու է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու գծով եռակողմ խորհրդի 5-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենալու Ստամբուլում:
Պլանավորված է, որ իր թուրքական այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին հանդիպումներ է ունենալու Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի ու Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի հետ:
Հիշեցնենք, որ պլանավորված է, որ ԲԹԿ-ի կառուցման աշխատանքներն ավարտվելու են այս տարեվերջին, և երկաթուղին շահագործման կհանձնվի հաջորդ տարվա սկզբին: