Բաժիններ՝

Նրանք, ովքեր ծիծաղել են Վրաստանի բնակիչների վրա, կկանգնեն դատարանի առջև. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն երեկ կանչվել է դատախազության՝ կապված 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում իր գլխավորած «Ժողովրդական հավաք» բողոքի ակցիայի բռնի ցրման հետ:

Հարցաքննությունից առաջ Բուրջանաձեն հույս է հայտնել, որ օբյեկտիվորեն կհետաքննվեն 2011 թվականի մայիսի 26-ի իրադարձությունները. «Ես ուրախ եմ, որ Վրաստանում եկել է ժամանակը, երբ իմաստ կա տեղեկատվություն ներկայացնել հետաքննությանն ու դատախազությանը:

Ես հուսով եմ, որ դատախազությունը օբյեկտիվորեն կհետաքննի մայիսի 26-ի դեպքերը, և մենք անպայմանորեն կհասնենք նրան, որ արդարությունը հաղթանակի, և նրանք, ովքեր ծիծաղել են Վրաստանի բնակիչների վրա, կկանգնեն դատարանի առջև»:

Նշվում է, որ 2011 թվականի մայիսի 26-ի գիշերը Թբիլիսիում բողոքի ակցիայի ցրման ժամանակ զոհվել է 4 մարդ, որոնցից մեկը՝ ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս