ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Պան Գի Մունն իր գոհունակությունն է հայտնել Ալմա Աթայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլի անցկացման կապակցությամբ:

Նա հավելել է, որ ոգևորված է Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ, որոնք առնչվում են հետագա հանդիպումների անցկացման ժամկետներին ու վայրերին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջուկային տեխնոլոգիաներ յուրացնող Իրանը դեռ պետք է վաստակի միջազգային հանրության վստահությունը:

Հիշեցնենք, որ Ալմա Աթայում փետրվարի 26-27-ին Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացված բանակցությունների արդյունքում որոշվեց հաջորդ հանդիպումը նույնպես անցկացնել Ալմա Աթայում՝ ապրիլի 5-6-ին, սակայն մինչ այդ՝ մարտի 18-ին, փորձագետների մակարդակով հանդիպում կազմակերպել Ստամբուլում:

Տեսանյութեր

Լրահոս