Մինչ Սերժ Թանգյանը խոսում է Թեղուտի բնապահապանական խնդիրներից, կառավարությունը անում է հակառակը

ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշում, որով նախատեսվում է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թվականի մարտի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մարտի 1-ը:

Նշենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2006թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից որպես 100%-անոց դուստր ընկերություն՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնելու նպատակով:

Ընկերության կողմից արդեն իսկ իրականացվել են մեծածավալ ներդրումներ շինարարական և մակաբացման աշխատանքներին, հանքահարստացուցիչ ֆաբրիկայի սարքավորումների և հանքի տեխնիկայի ձեռքբերմանը և այլն:

 

Կարդացեք նաև

Նախագծի առաջին փուլի իրականացման ժամկետը կկազմի 28 տարի: Նախագծի իրագործման համար ամբողջ ներդրումները գնահատվում են մոտ 338.6 մլն. ԱՄՆ դոլար, որից մոտ 132 մլն ԱՄՆ դոլարը կկազմի ֆաբրիկայի կառուցման և սարքավորումների ձեռքբերման ծախսերը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում` հանքաքարի հարստացման և խտանյութերի արտադրության ֆաբրիկայի կառուցման համար ընկերությունը ձեռք է բերում մոտ 2.7 մլրդ դրամի`  ռուսական և ուկրաինական արտադրության սարքավորուներ, որի համար ակնկալում է ստանալ ԱԱՀ-ի հետաձգման թույլտվություն:

Փաստորեն, մինչ աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանգյանը նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում խոսում է տարբեր խնդիրների մասին՝ այդ թվում՝ Թեղուտի բնապահպանական իրավիճակի, և մինչ ՀՀ նախագահն ու նրա խոսնակը պատասխանում են երգչին՝ նշելով, որ համաձայն են նրա մատնանշած խնդիրներից շատերի հետ, ՀՀ կառավարությունը պատրաստվում է անել հակառակը։

Տեսանյութեր

Լրահոս