«Մհերներով մենք իրար հետ չենք կարող վատ լինել». Մհեր Սեդրակյանը՝ Մհեր Արշակյանին (տեսանյութ)
Նախորդ տարվա վերջին ԱԺ-ում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, երբ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնացել էր լրագրող Մհեր Արշակյանին, նրանք այսօր կրկին հանդիպել են խորհրդարանի միջանցքում։
Այս անգամ, բարեբախտաբար, ամեն ինչ անցել է առանց միջադեպերի և հանդիպումը, դատելով տեսանյութից, ավարտվել է բարեկամական նոտայով։
Մանրամասները կարող եք դիտել Lurer.com-ի տեսանյութում։ Իսկ ստորև ներկայացնում ենք մի հատված պատգամավորի և լրագրողի այսօրվա զրույցից։
Մ.Ս.- Հարցեր ունեք տալու, կգրեք, կբերեք, կպատասխանեմ: Մենք իրար հետ մոտ ենք եղել, ստից տեղը գնացիր, էտքան բողոք արեցիր (լրագրողին՝ մի նկարի- 168.am): Մենք տղա ենք, իրար հետ գործընկեր ենք, ինչքան եմ հարցազրույց տվել քեզ…
Մ.Ա.-Նորմալ է, ես բան չեմ ասել:
Մ.Ս.-Բա ամոթ չի՞, գնացիր, դու տղամարդ ես, գնացիր եսիմ որտեղ հասար: Կարայինք երկու բառ խոսեինք, իրար հասկանայինք:
Մ.Ա.-Անձամբ ես ոչինչ չեմ արել:
Մ.Ս.-Քո անունն ի՞նչ ա:
Մ.Ա.- Մհեր…
Մ.Ս.-Ես էլ եմ Մհեր: Անունիդ խաթր դու պիտի տենց բաներ չանեիր: Դա աննամուսություն ա: Ստից բողոքներ ես անում, էսօր նորից ուզում ես հարց տաս… Սարքում ա, իմ հետ լավ եղի, մենք ընկերներ ենք: Անուններս երկուսինս էլ Մհեր ա: Մենք իրար հնուց ենք չէ՞ ծանոթ, բա խի՞ իրար հետ վատ լինենք… Մհերներով մենք իրար հետ չենք կարող վատ լինել…