Բաժիններ՝

Իտալիայի նորընտիր խորհրդարանն ամենաերիտասարդն է նրա պատմության ընթացքում

Իտալական La Repubblica թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի նոր գումարման խորհրդարանը կդառնա ամենաերիտասարդը՝ Իտալիայում տվյալ ինստիտուտի գոյության ողջ պատմության ընթացքում: Նշվում է, որ Իտալիայի խորհրդարանի երկու պալատներում (Պատգամավորների պալատ և Սենատ) պատգամավորների 1/3-ը կազմում են կանայք:

Նորընտիր պատգամավորների միջին տարիքը կազմում է 48 տարեկան: Ընդ որում, Պատգամավորների պալատի պարագայում դա կազմել է 45 տարեկան, իսկ Սենատի պարագայում՝ 53 տարեկան:

Մինչդեռ նախորդ գումարման խորհրդարանի ցուցանիշները հետևյալն են. Պատգամավորների պալատ՝ 54 տարեկան, Սենատ՝ 57 տարեկան: Նոր գումարման խորհրդարանում կանայք Պատգամավորների պալատում զբաղեցնելու են տեղերի 32 տոկոսը, իսկ Սենատում՝ 30 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս