Բաժիններ՝

Թուրքիան դեմ է միջուկային զենքի ստեղծմանը. Ահմեթ Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած երկրի կողմից միջուկային զենքի ստեղծմանը.

«Դրա հետ մեկտեղ Թուրքիան աջակցում է միջուկային տեխնոլոգիաների ստեղծմանը, որոնք կօգտագործվեն խաղաղ նպատակներով: Թուրքիան աջակցում է Իրանի կողմից միջուկային տեխնոլոգիաների ստեղծմանը, որոնք կօգտագործվեն խաղաղ նպատակներով՝ ԱԷՄԳ-ի պայմաններին համաձայն»:

Հիշեցնենք, որ Թուրքիան ներկայումս ձգտում է ընդլայնել իր միջուկային հնարավորությունները՝ անհրաժեշտ պահին միջուկային զենք արտադրել կարողանալու (Իրանից հետ չմնալու) համար: Թուրքիայում արդեն իսկ առկա են ատոմային ռումբեր, որոնք, սակայն, ոչ թե թուրքական են, այլ ամերիկյան:

2011 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Atomic Scientists ամսագիրը, գրեցին, որ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Ինջիրլիքի ավիաբազայում ներկայումս պահվում են 60-70 B61-12 տիպի միջուկային ռումբեր:

Սակայն ԱՄՆ-ն Ինջիրլիքի ռազմաբազայում չունի որևէ ինքնաթիռ, որը կկարողանա կրել դրանք, քանի որ Անկարան մերժել է ԱՄՆ-ին Ինջիրլիքում ռազմավարական ինքնաթիռներ տեղակայելու հարցում` պատճառաբանելով, որ դա կփոխի բազայի կարգավիճակը, և Թուրքիան կհայտնվի թիրախում: Այսինքն՝ ԱՄՆ-ը այդ ատոմային ռումբերը կրելու համար պետք է օգտվի իր այլ բազաներից, իսկ թուրքական ինքնաթիռներն էլ նախկինում իրավունք չունեին կրել դրանք:

Մինչդեռ այն բանից հետո, ինչ Թուրքիան համաձայնեց իր արևելյան հատվածում (Մալաթիայում) ամերիկյան ռադարի տեղակայմանը, Վաշինգտոնը Թուրքիային հանձնեց 10-20 ատոմային ռումբ, որոնք այսուհետ կարող են կրել թուրքական օդուժի 142-րդ էսկադրիլիայի F-16A/B տիպի ինքնաթիռները` ԱՄՆ թույլտվությամբ: 2017 թվականին Ինջիրլիքում պահվող B61-12 ռումբերը փոխարինվելու են B61-3/4 նոր մոդելի միջուկային ռումբերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս