
ՖԻՖԱ-ն 33 չինացու ցմահ որակազրկում է տվել

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն այսօր հերթական նիստն է անցկացրել, որի արդյունքներով էլ մեծ թվով չինացի ֆուտբոլիստներ և պաշտոնյաներ ցմահ որակազրկում են ստացել:
ՖԻՖԱ-ն կայացրել է այս գործով անցնող 58 չինացի ֆուտբոլային պաշտոնյա և ֆուտբոլիստի որոշումը:
Նրանցից 25-ը ստացել է 5-ամյա որակազրկում, իսկ ահա 33-ն ընդմիշտ հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից:
Նշենք, որ վերջիններս մեղադրվում էին պայմանավորված խաղեր կազմակերպելու կամ դրանց մասնակցելու մեջ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը