
CAIROS-ը նույնպես կարտադրի գոլ արձանագրող համակարգեր. ՖԻՖԱ-ն հաստատել է

CAIROS ընկերությունը դարձել է գոլն արձանագրող համակարգերի երրորդ արտադրողը, փոխանցում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
CAIROS-ի ներկայացրած համակարգը հաջողությամբ անցել է փորձաշրջանը շվեյցարական անկախ EMPA ինստիտուտում և Գերմանիայի մարզադաշտերից մեկում: ՖԻՖԱ-ն ընկերության արդյունքները բավարար է համարել և հավաստագիր է տվել:
Նշենք, որ ավելի վաղ հավաստագիր են ստացել GoalRef և Hawk-Eye համակարգերը, որոնք կարող են օգտագործվել Աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը