
Գվարդիոլան հետաքննիչների օգնությամբ հետևել է Բարսայի ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքննիչներ է վարձել` թիմի ֆուտբոլիստներից մի քանիսին հետևելու համար:
Պեպը դիմել է Metodo 3 մասնավոր հետաքննչական ծառայությանը, որն էլ համագործակցել է գլխավոր մարզչի հետ և հետևել «Բարսայի» մի քանի ֆուտբոլիստների կենցաղին մարզումներից և հանդիպումներից դուրս:
Մասնավորապես, Գվարդիոլան հետաքննիչների միջոցով հետևել է Խերարդ Պիկեին, ով այդ ժամանակ սիրավեպ է սկսել հայտնի երգչուհի Շակիրայի հետ:
Ֆուտբոլիստն այդ ընթացքում «Բարսելոնայի» ղեկավարությունը նույնիսկ բողոքել է, որ իրեն սկսել են հետևել անհայտ անձինք:
Գվարդիոլան փորձել է վերահսկել, որպեսի «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գիշերեն տանը և խստորեն հետևեն օրակարգին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը