
Հանգստի կարիք չունեմ. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընդգծել է, որ ինքը հանգստի կարիք չի զգում: Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ իրեն լավ է զգում, երբ մշտապես խաղում է:
«Ես սովոր եմ շատ խաղալ: Իմ օրգանիզմն ավելի լավ է զգում, երբ ես խաղում եմ: Այժմ մեզ համար շատ կարևոր են հաղթանակներն առաջիկա խաղերում:
Արագ ռիթմը մեզ հնարավորություն չի տալիս վայելել մեր ձեռքբերումները»,-հայտարարել է Մեսսին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը