Ռուսաստանը պատրաստ է տարբեր ոլորտներում Վրաստանի հետ կապերի ընդլայնմանը. Սերգեյ Լավրով
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայում այսօր ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ոլորտներում Վրաստանի հետ կապերի ընդլայնմանը, սակայն դրա համար երբեք չի նահանջի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախացումից.
«Ներկայումս Վրաստանի նոր կառավարությունը գործում է պրագմատիկ և հետաքրքրություն է ցուցաբերում տնտեսական կապերի հետագա զարգացման նկատմամբ: Այդ կապերը երբեք չեն կտրվել ամբողջությամբ և մնացել են էներգետիկ, հումանիտար կապերի զարգացման, օդային հաղորդակցության և այլ ոլորտներում: Մենք պատրաստ ենք զարգացնել տվյալ ոլորտներում փոխգործակցությունը, սակայն ոչ Աբխազիայում ու Հարավային Օսիայում մեր եղբայրներին դավաճանելու գնով»: