Բաժիններ՝

Գոմեշի մսի գործով ձերբակալվել է պարենային բազայի պետը

Գոմեշի մսի գործով ձերբակալվել է նաև զորամասի պարենային բազայի պետը: Բանակում պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկը: Այս անգամ N զորամասի պարենային բազայի պետը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):

Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Այս գործով արդեն 4 ձերբակալված կա:

Ավելի վաղ որպես մեղադրյալ էին ներգրավվել N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը և նույն զորամասի պարենային պահեստարանի պետը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով, ինչպես նաև Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Կարդացեք նաև

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս