Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ անգամ կգնա՞ Սերժ Սարգսյանի մոտ

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարցազրույցի ընթացքում Lenta.ru-ի լրագրողը հարցրել՝ Դուք ցանկանում եք, որպեսզի նախագահը թողնի իր պաշտոնը… «Ժառանգության» առաջնորդը, ընդհատելով նրան, ճշտում է մտցրել՝ ոչ թե ես, այլ՝ մարդիկ։

«Սակայն նման իրավիճակներում ընդունված է, որ նախագահն իր պատուհանի տակ ցուցարարների տեսնի։ Դուք պատրաստվո՞ւմ եք ժողովրդին առաջնորդել նախագահի նստավայր»,- հարցրել է լրագրողը։

«Երկու օր առաջ ես գնացել էի նախագահի մոտ՝ դե-ֆակտո ներկայիս նախագահի, նախորդ նախագահի։ Ես խորապես հարգում եմ նրան, նա եղել է ազգային շարժման ղեկավարը Ղարաբաղում, նա մեծ դեր է խաղացել Հայաստանում։ Սակայն ներքին և արտաքին քաղաքականության մեջ թույլ է տվել մեծ սխալներ։

Նա չեկավ հրապարակ։ Անտեսեց այն, մինչդեռ պետք է գար։ Եվ ես գնացի նրա մոտ։

Կարդացեք նաև

Ես բարդույթներ չունեմ, ես կարող եմ ասել «Բարև», ասել «ոչ ոք չի պարտվել՝ ոչ ես, ոչ դուք, այլ հաղթել են մարդիկ, և դուք պետք է ճանաչեք այդ հաղթանակը։ Եթե պետք է, ես մեկ անգամ էլ կգնամ, եթե նա ինձ ասելու բան ունենա։ Ես նրան մի քանի քաղաքական փոխզիջումներ եմ առաջարկել, որոնք նա մերժել է»,- պատասխանել է Ր. Հովհաննիսյանը։

Լրագրողն այնուհետև ճշգրտել է իր հարցը՝ նկատելով, որ նկատի ուներ ոչ թե անձամբ Ր.Հովհաննիսյանին, այլ՝ մարդկանց։

Այս դիտարկմանն ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ինձ հետ հազարավոր մարդիկ կային։ Սարգսյանը պետք է հասկանա, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը՝ իր նկատմամբ ունեցած հարգանքովս հանդերձ, և մի շարք այլ համաշխարհային լիդերներ, անգամ հայաստանյան՝ այդ թվում կրոնական առաջնորդներ, նրան շնորհավորելով չափից դուրս շտապել են։ Սակայն բոլորս էլ սխալներ անում ենք, բոլորս էլ մարդիկ ենք։ Վլադիմիր Պուտինն էլ մարդ է, և իմ կարծիքով, սխալվել է։ Կարծում եմ՝ նա պետք է ուղղի իր սխալը։ Թերևս նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել»։

Տեսանյութեր

Լրահոս