Բաժիններ՝

«Սերը» պաշարեց Փարիզը

Միկաել Հանեկեի «Սեր» դրաման դարձավ Ֆրանսիական կինոակադեմիայի 38-րդ «Սեզար» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը:

Ժապավենը, որը նախկինում արժանացել էր մի շարք մրցանակների, այդ թվում՝ Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու», Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակներին և այժմ էլ ներկայացված է 5 Օսկարի, արժանացավ 5 հիմնական «Սեզար» մրցանակներին՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան (Ժան-Լուի Տրենտինյան), լավագույն դերասանուհի (Էմանուել Ռիվա) և լավագույն սցենար:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթեց Բեն Աֆլեկի «Արգո» դրաման:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս