Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին գավառական բռնապետության ծաղրանկար է. Վանո Մերաբիշվիլի

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանի նախկին վարչապետ և «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գավառական բռնապետության ծաղրանկար է.

«Եկեք ասենք, որ Բիձինա Իվանիշվիլին գավառական բռնապետության ծաղրանկար է: 21-րդ դարում անհնար է հաստատել այդօրինակ զավեշտալի բռնապետություն, և վարչապետը չի կարող խեղդել ժողովրդավարությունը Վրաստանում:

Գոնե Բիձինա Իվանիշվիլին սովորեր մեր սխալների վրա: Վրաց ժողովուրդն Իվանիշվիլիի օգտին քվեարկել է նրա համար, որ նա լինի մեզանից ավելի լավ, սակայն պարզվեց, որ նա ավելի վատն է, քան մենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728