Վանաձորի ոստիկանները որոնում են Շմո մականվամբ Տիգրան Հովսեփյանին, ով դանակի հարվածներ է հասցրել 44-ամյա քաղաքացու պարանոցին

Այսօր՝ փետրվարի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուղաջյան 46 շենքի դիմացից պարանոցի մասում ստացած վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն շենքի բնակիչ 44-ամյա Սարգիս Պապոյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Այս պահի տվյալներով՝ Ս. Պապոյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են Վանաձորում հայտնի՝ Շմո մականվամբ՝ Տիգրան Հովսեփյանին:

Ըստ ֆոտոլրագրողի՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Շմոն Ս. Պապոյանից ուզել է նրա ավտոմեքենայի բանալիները և երբ մերժում է ստացել, իր մոտ եղած դանակով հարվածել է նրա պարանոցին:

Տեսանյութեր

Լրահոս